Вы просматриваете: Главная > ՊԱՀԱԾՈՆԵՐ, ՋԵՄԵՐ, ՊՈՎԻԴԼՈՆԵՐ > Սալորի ջեմ՝ դարչնով ու ընկույզով

Սալորի ջեմ՝ դարչնով ու ընկույզով

Քաղցր ու միաժամանակ թթվաշահամ սալորից պատրաստվող պահածոների ևս մեկ հետաքրքիր ու համեղ տարբերակ է ներքոհիշյալ բաղադրատոմսը։

Դարչնով ու ընկույզով սալորի ջեմ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

սալոր – 1 կգ

շաքարավազ – 800 գ

ընկույզ – 100 գ

ջուր – 150 մլ

դարչին – 1 փայտիկ։

Դարչնով ու ընկույզով սալորի ջեմի պարաստման եղանակն է․

սալորները լվանալ, լավ ջրքամել, հեռացնել կորիզներն ու կտրտել միջին չափսի կտորներով։

Ապա լցնել կաթսայի մեջ, ավելացնել ջուրն ու եփել մարմանդ կրակով մոտ 10 րոպե՝ ժամանակ առ ժամանակ խառնելով։

Երբ սալորի կտորները թեթևակի փափկեն, ավելացնել շաքարավազն ու պարբերաբար խառնելով՝ եփել 30 րոպե։

Այնուհետև ավելացնել մանրացրած ընկույզն ու դարչինը և շարունակել եփել ևս 10 րոպե։

Երբ ջեմը ձեռք բերի անհրաժեշտ թանձրություն, վերցնել կրակից, հեռացնել դարչնի փայտիկը և տաք վիճակում լցնելով ապակե մանրէազերծված տարաների մեջ՝ ամուր փակել։

Метки: , , ,


Оставить отзыв