Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ՋՆԱՐԱԿՆԵՐ > Սառցե ջնարակ` դասական տարբերակով

Սառցե ջնարակ` դասական տարբերակով

Սառցե կամ սպիտակուցային ջնարակը (այսինգ, icing, айсинг, белковой глазурь) հիմնականում է օգտագործվում է հրուշակեղենի նկարազարդման, զարդանախշերի պատրաստման համար։ Այն բեկուն է, ձյունաճերմակ, իսկ սննդային գունանյութերով գունավորելու դեպքում ձեռք է բերում գեղեցիկ ու փայլուն տեսք։

Տարբերակ 1

Սառցե ջնարակ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

ձվի սպիակուց – 1 հատ

շաքարի փոշի – 150 գ

կիտրոնի հյութ – 3 – 5 կաթիլ։

Սառցե ջնարակի պատրաստման եղանակն է․

թասի մեջ իրար խառնել ձվի սպիտակուցն ու շաքարի՝ մանր աղացած ու մաղած փոշին։

Հարիչով՝ ցածր արագությամբ, կամ ձեռքով հարել այնքան, որ զանգվածի ծավալն ավելանա ու դառնա համասեռ։

Վերջում ավելացնել կիտրոնի հյութը, հարել ևս մի քանի վայրկյան։

Պատրաստի սառցե ջնարակը կարելի է օգտագործել ինչպես պատրաստելուն պես, այնպես էլ որոշ ժամանակ՝ առավելագույնը 10 – 15 րոպե հետո։ Վերջինիս դեպքում պատրաստի սառցե ջնարակը հարկավոր է ծածկել խոնավ անձեռոցիկով կամ սրբիչով, կամ էլ լցնել ամուր փակվող տարրայի մեջ ու փակել, որպեսզի մակերևույթը չշերտավորվի ու չորանա։

Տարբերակ 2

Սառցե ջնարակ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

ձվի սպիակուց – 1 հատ

շաքարի փոշի – 250 գ

կիտրոնի հյութ – 0,5 թ․ գ։

Սառցե ջնարակի պատրաստման եղանակն է․

սպիտակուցը ձեռքով հարել այնպես, որ թեթևակի փրփրի, ապա փոքր չափաբաժիններով ավելացնել մաղած շաքարի փոշին, լավ հարել, որ ստացվի համասեռ և կայուն զանգված։ Վերջում ավելացնել կիտրոնի հյութն ու խառնել։ Կիտրոնի հյութն ավելի շուտ ավելացնելու դեպքում ջնարակից պատրաստված զարդարանքներն ավելի դյուրաբեկ կլինեն։

Տարբերակ 3

Սառցե ջնարակ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

ձվի սպիակուց – 1 հատ

շաքարի փոշի – 150 – 160 գ

կիտրոնի հյութ – 5 – 10 մլ։

Սառցե ջնարակի պատրաստման եղանակն է․

ձվի սպիտակուցը լցնել թասի մեջ ու ձեռքով կամ հարիչով խառնել։ Ձվի սպիտակուցը հարկավոր չէ շատ փրփրացնել, որպեսզի սառցե ջնարակը չստացվի օդեղեն․ դա բացասաբար կազդի ջնարակի որակի վրա։

Ավելացնել շաքարի փոշին, ապա նաև՝ կիտրոնի հյութը, լավ խառնել՝ ստանալով միասեռ զանգված։

Метки: ,


Оставить отзыв