Вы просматриваете: Главная > ԲԱՆԱՍՏԵՂԾ ՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԳՐԱԴԱՐԱՆ, ՄԱՆԿԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾ ՈՒԹՆԵՐ > Սեպտեմբերի մեկը

Սեպտեմբերի մեկը

Եկավ մեկը սեպտեմբերի,
Որ գիտության սերմը բերի
Մեր ուղեղի պարարտ հերկին,
Ուշիմ ու լուրջ ամեն մեկին:

Գիտությունը մտքիդ ուժն է,
Իմաստության թասն ու կուժն է,
Կարդա’, սերտի’ր, եղի’ր ուշիմ,
Երթ, ընթացք տուր մտքիդ ուժին:

Դա քո գանձն է հավերժ հոսող,
Քո գալիքն է առանց ոսոխ:
Գիտությունը կամքի գետ է.
Պարտվում է նա, ով տգետ է:

Ահա հնուց եկած ասքը.
«Գալիք չունի տգետ ազգը»:
Դպրոց եկար – եղիր ուշիմ,
Նոր սխրանք տուր մտքիդ ուժին:

Կեցցե’ մեկր սեպտեմբերի՝
Իմաստության սերմը բերրի :

ՀԵՆՐԻԿ ԲԱԲԱՋԱԲՅԱՆ

Метки: , , ,


Оставить отзыв