Вы просматриваете: Главная > ԱՂԱՆԴԵՐ, ԽՈՀԱՆՈՑ, ՊԱՂՊԱՂԱԿ ՆԵՐ > Սերուցքով ու խտացրած կաթով պաղպաղակ

Սերուցքով ու խտացրած կաթով պաղպաղակ

Տնային պայմաններում անկրկնելի համով պաղպաղակ հնարավոր է պատրաստել տարբեր բաղադրատոմսերով ու ամեն անգամ հաճելիորեն զարմացնել սիրելիներին։

Սերուցքով ու խտացրած կաթով պաղպաղակ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

սերուցք՝ բարձր յուղայնությամբ – 500 մլ

խտացրած կաթ – 200 մլ

վաֆլե շերտ – 2 հատ

վանիլ – ըստ ցանկության։

Սերուցքով ու խտացրած կաթով պաղպաղակի պատրաստման եղանակն է․

սառը սերուցքը հարել հարիչով՝ հնարավորինս բարձր արագությամբ, մոտ 5 – 7 րոպե, որպեսզի դառնան հնարավորինս թանձր։ Այնուհետև, չդադարելով հարել, փոքր չափաբաժիններով ավելացնել խտացրած կաթը, ապա նաև վանիլը։

Վաֆլե շերտերի չափսերին համապատասխան տարայի մեջ դնել շերտերից մեկը, վրան համաչափորեն տարածել սերուցքային զանգվածը, ապա ծածկել վաֆլե երկրորդ շերտով։

Տարան ծածկել սննդային թաղանթով կամ կափարիչով ու տեղադրել սառցախցիկում 4- 6 ժամով։

Երբ պաղպաղակը բավականաչափ սառչի, հանել սառցախցիկից, կտրտել ու անմիջապես մատուցել։

Метки: , ,


Оставить отзыв