Вы просматриваете: Главная > ԲԱՆԱՍՏԵՂԾ ՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԳՐԱԴԱՐԱՆ, ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ > Սիրահարվածը

Սիրահարվածը

Դու գնում ես տուն, և դեռ քո վերջին

Խոսքի հնչյունը չի մարել օդում,

Անզոր եմ արդեն այս խենթ կարոտոում,

Ով կամքս թույլ է, և միտքս՝ չնչին:

Խենթացած բեռից այս չար մենության՝

Ես դուրս եմ վազում քեզ որոնելու,

Տենելու ցոլքդ գեթ հեռվից հեռու

Եվ հսկելու քեզ ստվերի նման…

Այս մութ ժծորում իմ իրտն է մաշում՝

Մենակությունը հավիտըան խոցող,

Անցնում եմ արագ ես ձեր փողոցով

Եվ խենթ մշուշում ոչինչ չեմ հիշում:

Ձոր դռան առաջ կանգնում եմ երկար,

Գուցե դու հանկարծ «պատահմամբ» դուրս գաս,

Կարոտս, գուցե, դու հանկարծ զգաս

Եվ հասկանաս իմ հուզումը տխուր:

Սակայն ուզում եմ, որ ինձ չտեսնես,

Չգիտեմ ինչո՛ւ ձեր զանգն եմ տալիս,

Փախչում եմ… փախչում… և հեռանալիս

Փառաբանում եմ, օրհներգում եմ քեզ…

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

Метки: ,


Оставить отзыв