Вы просматриваете: Главная > ԲԱՆԱՍՏԵՂԾ ՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԳՐԱԴԱՐԱՆ, ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ > Սիրավեպ

Սիրավեպ

Նա սեղմում էր ժպտալով,
Կուրծքի վերա իմ ձեռը,
Եվ խիստ ազնիվ դարձվածով
Պատմում էր՝ ի՞նչ է սերը:

Նա ասում էր. սերն է կրակ,
Որ, թե վառիչ նյութ չտան,
Նույնպես հանգչում է արագ՝
Որպես կայծ մի էլեկտրյան:

Սերն է աղբյուր քաղցրության,
Սիրող սրտի արշալույս,
Սե՛րն  – վառ լապտեր մանկության,
Մատաղ կյանքի ոսկե հույս:

Սիրո ձայնն է կախարդիչ,
Նորա հնչմունք խանդակաթ,
Բայց առավել զմայլիչ
Երբ լեզվով է հարազատ:

Սիրի՛ր, որքան կարող ես,
Որքան փայլում է արև,
Կյանքից օրերն նետի պես
Թռչում են արագաթև:

Կգա մի օր, մի սև օր,
Երբ մեր այգը ոսկեշող
Կխավարվի, – և անզոր
Մեզ կծածկե մի բուռն հող:

Իմ սիրելի, զգու՛յշ կաց,

Որ լեզուդ չար  չխոսե.

Պատճառ, ոչինչ դեռ չասած՝

Ընկերդ արտասվում է:

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

Метки: , ,


Оставить отзыв