Вы просматриваете: Главная > ԹԱՆՁՐՈՒԿՆԵՐ, ՄԱԾՈՒԿՆԵՐ, ԽՈՀԱՆՈՑ > Սխտորաթթվասերային թանձրուկ

Սխտորաթթվասերային թանձրուկ

Սխտորաթթվասերային թանձրուկն ամենատարածված թանձրուկներից մեկն է ու այն կարելի է պատրաստել հաշված րոպեների ընթացքում։ Այս թանձրուկը բավականին համապիտանի է․ այն հիանալիորեն համադրվում է կարտոֆիլային, խմորային ու մսային ուտեստների հետ։ Այն կարելի է օգտագործել նաև մայոնեզի  փոխարեն։

Տարբերակ 1

Սխտորաթթվասերային թանձրուկ պատրաստելու համար անհաժեշտ են՝

թթվասեր – 250 գ

սխտոր – 4 – 5 պճեղ

սամիթ – 50 գ

աղ

սև աղացած պղպեղ։

Սխտորաթթվասերային թանձրուկի պատրաստման եղանակն է․

թթվասերի վրա ավելացնել ճզմած սխտորը, շատ մանր կտրտած սամիթն ու համեմել աղով ու սև պղպեղով։ Լավ խառնել ու օգտագործել։

Թանձրուկին լրացուցիչ համային երանգներ հաղորդելու նպատակով կարելի է ավելացնել շատ մանր կտրտած թթու վարունգ։

Կարելի է նաև մի բաժակ մածուն ավելացնել։ Այս տարբերակը հիանալի հավելում է տապակած կանաչեղենի, ինչպես թփով տոլմայի համար։

Տարբերակ 2

Սխտորաթթվասերային թանձրուկ պատրաստելու համար անհաժեշտ են՝

թթվասեր՝ 15 — 20% յուղայնությամբ – 200 գ

սխտոր – 2 պճեղ

սամիթ – 10 – 15 գ

աղ – 0,25 թ․ գ։

Սխտորաթթվասերային թանձրուկի պատրաստման եղանակն է․

սամիթը շատ մանր կտրտել ու աղի հետ միասին դանակով թեթևակի ճզմել, որպեսզի սկսի հյութ արտազատել, ապա ավելացնել թթվասերի վրա։ Այնուհետև ավելացնել ճզմած սխտորն ու լավ խառնել։

Պատրաստի թանձրուկը տեղադրել սառնարանում, թողնել՝ մի քիչ սառչի ու մատուցել սառը վիճակում։

Տարբերակ 3

Սխտորաթթվասերային թանձրուկ պատրաստելու համար անհաժեշտ են՝

թթվասեր – 200 գ

սխտոր – 4 — 5 պճեղ

մայոնեզ – 300 գ

կանաչ սոխ – 50 – 80 գ

սամիթ – 20 – 30 գ

մաղադանոս – 20 – 30 գ

աղ։

Սխտորաթթվասերային թանձրուկի պատրաստման եղանակն է․

թասի մեջ իրար խառնել մայոնեզն ու թվասերը, ավելացնել մանր կտրտած կանաչիներն ու կանաչ սոխը, ճզմած սխտորը, համեմել աղով ու լավ խառնել։

Թանձրուկը ցանկալի է մատուցել սառը վիճակում։

Метки: , ,


Оставить отзыв