Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ՀԱՄԵՄՈՒՆՔՆԵՐ > Սխտորի փոշի՝ տնային պայմաններում

Սխտորի փոշի՝ տնային պայմաններում

Սխտորի փոշին համեմունք է, որն ստացվում է չորացրած սխտորից և լայնորեն օգտագործվում է խոհարարության, ժողովրդական բժշկության, գյուղատնտեսության մեջ։ Այն չի պահպանում թարմ սխտորին բնորոշ կծվությունն ու սուր հոտը, սակայն գրեթե ամբողջությամբ պահպանում է օգտակար հատկությունները։

Տնային պայմաններում սխտորի փոշի պատրաստելու համար անհրաժեշտ է՝

սխտոր – 0,5 կգ։

Տնային պայմաններում սխտորի փոշու պարաստման եղանակն է․

սխտորները կեղևազրկել ու լավ լվանալ, ապա թղթե սրբիչով լավ չորացնել և հնարավորինս բարակ շերտատել։

Սխտորի ստացված շերտերը կարելի չորացնել մի քանի տարբերակով՝

1․ փռելով սկուտեղի կամ ցանցի վրա բարակ շերտով ու արևի տակ չորացնելով

2․ ջեռոցի՝ յուղաթղթով ծածկված տապակում տարածելով ու ջեռոցում չորացնելով

3․ չորացնելով չիր պատրատելու համար նախատեսված սարքով։

Անկախ չորացման համար ընտրված տարբերակից, արդեն չոր շերտերը պետք է լինեն կաթնագույն ու շատ փխրուն։ Դրանք կարելի է պահել նաև այդ ձևով ու աղալ անմիջապես օգտագործելուց առաջ՝ այդպիսով հնարավորինս պահպանելով համեմունքին անուշ բույրը կամ աղալ սրճաղացով ու պահել աղացած վիճակում։

Սխտորի փոշին, ինչպես նաև չորացրած սխտորը հարկավոր է պահել ապակե չոր ու ամուր փակվող տարայում՝ որքան հնարավոր է չոր, զով ու մութ վայրում։

Ի դեպ կարելի է չորացնել նաև սխտորի կանաչ ծլերն ու օգտագործել նույն նպատակով։

Метки: ,


Оставить отзыв