Սոխով կոտլետ

Կոտլետի այս բաղադրատոմսը շատ պարզ է։ Ստացվում են շատ համեղ կոտլետներ, որոնք համով նման են լոլիկի հյութով պատրաստված մսագնդիկների։

Սոխով կոտլետ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

գլուխ սոխ – 0,5 կգ

սխտոր – 3 պճեղ

սպիտակաձավար – 100 գ

ձու – 2 հատ

լոլիկի հյութ – 0,5 լ

կանաչի – ըստ ցանկության

բուսայուղ

սև աղացած պղպեղ

կարմիր աղացած պղպեղ

մսի համար նախատեսված համեմունքներ

աղ։

Սոխով կոտլետի պատրաստման եղանակն է․

սոխը շատ մանր կտրտել, վրան ավելացնել սպիտակաձավարը, ճզմած սխտորը, կտրտած կանաչին, հարած ձուն, համեմել աղով և համեմունքներով ու լավ խառնել։

Տաք թավայի մեջ բուսայուղ լցնել, ապա գդալի օգնությամբ զանգվածից լցնել թավայի մեջ ու միջին կրակով տապակել երկու կողմից։

Ողջ զանգվածից կոտլետներ պատրաստելուց հետո թավայի մեջ լցնել տոմատի հյութը, եռացնել մի րոպե, որպեսզի փոքր-ինչ թանձրանա։

Ստացված թանձրուկով պատել պատրաստի կոտլետները և մատուցել տաք վիճակում։