Սպիտակ թթի մուրաբա
Սպիտակ թթի օգտակար հատկությունները կարելի է վայելել ողջ տարին՝ շնորհիվ սպիտակ թթի մուրաբայի այս բաղադրատոմսի:

Սպիտակ թթի մուրաբայի պատրաստման համար անհրաժեշտ են՝
սպիտակ թութ – 2 կգ
շաքարավազ – 1.8 կգ
ջուր – 300-400 գ
վանիլ – 2 գ:
Սպիտակ թթի մուրաբայի պատրաստման եղանակը
մուրաբայի համար նախատեսված թութը լվանալ, չորացնել: Պոչիկները կարելի է ինչպես հեռացնել, այնպես էլ՝ թողնել:
Եռացնել ջուրը, ապա ավելացնել շաքարավազը և օշարակեփել: Մինչև եռալը թողնել միջին կրակի վրա, եռալուն պես կրակը թեժացնել: Եփել օշարակը մինչև պատրաստ լինելը: Վերցնել կրակից և հովացնել՝մինչև ջերմաստիճանն իջնի 40°C:
Թութը լցնել օշարակի մեջ ու թողնել 4 ժամ:
Այնուհետև, նախատեսված ժամանակը լրանալուց հետո, զանգվածը ուժեղ կրակով հասցնել եռման, ապա թույլ կրակով շարունակել եփել ևս 15 ր կամ մինչև պատրաստ լինելը:
Ավելացնել վանիլը, խառնել և կրակն անջատել:
Սպիտակ թթի մուրաբան լցնել նախապես մանրէազերծված ապակե տարաների մեջ ու փակել: