Вы просматриваете: Главная > ԱՆՁԵՌՈՑԻԿԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ, ԽՈՀԱՆՈՑ, ՍԵՂԱՆԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ > Սրտաձև անձեռոցիկներ

Սրտաձև անձեռոցիկներ

Այս ինքնատիպ ձևով ծալված սրտաձև անձեռոցիկները յուրաքանչյուր տանտիրուհու համար ևս մի առիթ կհանդիսանան յուրահատուկ դարձնելու տոնական սեղանը՝ հնարավորություն ընձեռելով արտահայտելու սեփական զգացմունքները:

1. Անձեռոցիկ «Սիրող սրտեր»

Ուղղանկյուն բացված անձեռոցիկը մեջտեղից ծալել:

Անձեռոցիկի բոլոր անկյունները ծալել դեպի կենտրոն, ապա ուղղանկյան ներքևի եզրի մեջտեղից ծալել դեպի վեր: Ստացված սրտիկը տեղադրել ափսեյի մեջ:

2. Անձեռոցիկ «Սրտիկ»

Շեղանկյուն բացված անձեռոցիկն անկյունագծով ծալելելով՝ ստանալ եռանկյունի:

Այնուհետև ներքևի երկու գագաթները բարձրացնել դեպի վերևի գագաթը: 

Անձեռոցիկը շրջել հակառակ կողմ և վրայի շերտը անկյունագծով ծալել դեպի ներքև:

Վերևի մասում մնացած երկու գագաթներն էլ ծալել դեպի կողմնային գագաթներ:

Ստացված պատկերի վերևի բոլոր անկյունները թեթևակի ծալելով դեպի ներս՝ ձևավորել սիրտը:

Շրջել, տեղադրել ափսեյի մեջ և, ցանկության դեպքում, ձևավորել:

3. Անձեռոցիկ «Սիրո խոստովանություն»

Շեղանկյուն բացված անձեռոցիկը եռանկյունաձև ծալել:

Այնուհետև ներքևի գագաթները ծալելու միջոցով միացնել վերևի գագաթին, ապա, դեպի ներս ծալելով, իջեցնել ու միացնել կողմնային գագաթներին:

Շրջել անձեռոցիկը: Ստացված շեղանկյան ամբողջական շերտն անկյունագծով ծալել դեպի ներքև:

Կրկին շրջել և տեղադրել ափսեյի մեջ:

Метки: ,


Оставить отзыв