Вы просматриваете: Главная > ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ, ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ, ԽՈՀԱՆՈՑ, ՊԱՀԱԾՈՆԵՐ, ՕՇԱՐԱԿՆԵՐ, ԴՈՇԱԲՆԵՐ > Սև թթի դոշաբ

Սև թթի դոշաբ

Թթի դոշաբը օշարակից տարբերվում է նրանով, որ չի պարունակում շաքարավազ։ Այն հայտնի է իր օգտակար հատկություններով ու լայնորեն կիրառվում է ժողովրդական բժշկությունում։

Սև թթի դոշաբ պատրաստելու համար անհրաժեշտ է

սև թութ – 3 կգ։

Սև թթի դոշաբի պատրաստման եղանակն է․

հոսող ջրի տակ խնամքով լվացած ու ջրքամած թութը լցնել կաթսայի մեջ, ձեռքերով կամ փայտե գդալով թեթևակի տրորել, որպեսզի մի քիչ հյութ արտազատվի և դնել կրակին՝ եռացնելով 30 րոպե։

Վերցնել կրակից, թողնել հովանա ու մաղի կամ թանզիվի (марля) օգնությամբ հյութաքամել՝ հեռացնելով մզվածքը։

Ստացված հյութը դնել հնարավորինս մարմանդ կրակին ու եփել այնքան, որ հյութի ծավալը կրճատվի 2/3 – ով (դա տևում է բավականին երկար ժամանակ՝երբեմն նույնիսկ մի ամբողջ օր)։

Արդեն թանձրացած պատրաստի օշարակը՝ տաք վիճակում, լցնել ապակե մանրէազերծված տարաների մեջ ու ամուր փակել։

Метки: , , ,


Оставить отзыв