Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ՄՈՒՐԱԲԱՆԵՐ, ՊԱՀԱԾՈՆԵՐ > Սև թթի մուրաբա

Սև թթի մուրաբա

Այս քաղցրահամ ու հյութալի պտուղները լայն կիրառություն ունեն խոհանոցում ու ժողովրդական բժշկության մեջ։ Սև թթի մուրաբան ոչ միայն համեղ է, այլ նաև շատ օգտակար:

Սև թթի մուրաբա պատրաստելու համար անհրաժեշտ են՝

սև թութ – 1 կգ

շաքարավազ – 1.4 կգ

կիտրոնաթթու – 2 գ:

Սև թթի մուրաբայի պատրաստման եղանակն է.

լվացած, չորացրած և պոչիկները նախապես կտրած թթի հատիկները շերտով դասավորել կաթսայի մեջ, ապա պատել շաքարավազի շերտով: Շերտերը կրկնել այնպես, որ վերջին շերտը լինի շաքարավազը: Թողնել 7 ժամ, որից հետո եփել մարմանդ կրակով մոտ 30 րոպե՝ մինչև պատրաստ լինելը:

Պատրաստ լինելուց մոտ 3-4 րոպե առաջ մուրաբայի մեջ ավելացնել կիտրոնաթթուն:

Արդեն պատրաստ սև թթի մուրաբան վերցնել կրակից և անմիջապես լցնել նախապես մանրէազերծված ապակե տարրաների մեջ ու փակել:

Պահածոյացված սև թթի մուրաբայի պիտանելության ժամկետը 1 տարի է:

Метки: ,


Оставить отзыв