Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ՄՈՒՐԱԲԱՆԵՐ, ՊԱՀԱԾՈՆԵՐ > Սև հաղարջն ու բանանը՝ շաքարավազով տրորած

Սև հաղարջն ու բանանը՝ շաքարավազով տրորած

Շաքարավազով տրորված մրգերը, ի տարբերություն ավանդական մուրաբաների, չեն կորցնում իրենց օգտակար հատկությունները, համային հատկանիշները և անուշ բույրը։

Շաքարավազով տրորած սև հաղարջ ու բանան պատրաստելու համար անհրաժեշտ են՝

սև հաղարջ – 0,5 կգ

բանան – 2 հատ

շաքարավազ – 1 կգ։

Շաքարավազով տրորած սև հաղարջի ու բանանի պատրաստման եղանակն է․

մաքրած, լվացած ու ջրքամած սև հաղարջը և բանանը հարել բլենդերով, ավելացնել շաքարավազը, կրկին լավ հարել կամ խառել փայտե գդալով։

Պահածոյացնելու նպատակով զանգվածը լցնել ապակե մաքուր ու չոր տարաների մեջ, ամուր փակել կափարիչով ու պահել սառնարանում կամ զով ու արևի ուղիղ ճառագայթներից զերծ մառանում։

Սառցեցնելու նպատակով զանգվածը կարելի է լցնել պլաստիկե տարաների մեջ, փակել կափարիչով ու տեղադրել սառցախցիկում։

Метки: , , ,


Оставить отзыв