Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ՀՅՈՒԹԵՐ, ԿՈՄՊՈՏՆԵՐ, ՊԱՀԱԾՈՆԵՐ > Սև սալորի ու թզի կոմպոտ

Սև սալորի ու թզի կոմպոտ

Շատերին է հայտնի թզի մուրաբայի աննկարագրելի համը, սակայն քչերն են համտեսել թզի կոմպոտը՝ այն էլ սալորի համադրությամբ։

Սև սալորի ու թզի կոմպոտ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

թուզ՝ հնարավորինս մանր ու պինդ – 500 գ

սև սալոր – 250 գ

շաքարավազ – 1 բաժակ

ջուր – 2,5 լ։

Սև սալորի ու թզի կոմպոտի պատրատման եղանակն է․

թզի պոչիկները հեռացնել, լավ լվանալ ու մոտ 3 րոպեով լցնել մոտ 80˚C տաք ջրի մեջ, ապա հանել ու ցողել սառը ջրով, որից հետո ջրքամել։

Ապակե մանրէազերծված 3 լ տարողությամբ տարայի մեջ լցնել լվացած ու պոչիկները հեռացրած սալորը, արդեն ջրքամված թուզն ու ավելացնել եռացող ջուր այնքան, որ կազմի տարայի 2/3 – ը։ Տարան ծածկել մետաղական մանրէազերծված կափարիչով ու թողնել 10 – 15 րոպե։

Այնուհետև տարայի ջուրը դատարկել կաթսայի մեջ, վրան ավելացնել մնացած ջուրը, շաքարավազն ու կրակին դնել՝ հասցնելով եռման։ Այդ ընթացքում փայտե գդալով պարբերաբար խառնել, որպեսզի շաքարավազն ամբողջությամբ հալվի։

Երբ օշարակը պատրատ լինի, վերցնել կրակից ու անմիջապես լցնել սալորի ու թզի վրա։ Տարան ամուր փակել կափարիչով, շրջել բերանի մասը դեպի ներքև ու ծածկել ծածկոցով։

Լիովին հովացած կոմպոտը պահել զով վայրում։

Метки: , , ,


Оставить отзыв