Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ԿԱՐԿԱՆԴԱԿՆԵՐ > Վաֆլե կարկանդակ «Խճանկար»

Վաֆլե կարկանդակ «Խճանկար»

Վաֆե պատրաստի շերտերնժը հնարավորությու են տալիս կարճ ժամանակում ու առանց էական ջանքերի պատրաստել գեղեցիկ ու համեղ աղանդերներ, խորտիկներ և այլ ուտեստներ:

«Խճանկար» վաֆլե կարկանդակ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

ալյուր — 120 գ

ռահատ լոխում – 200 գ

ընկույզ – 120 գ

ծիրանաչիր – 100 գ

ձու – 7 հատ

շաքարավազ – 270 գ

կարագ – 250 գ

վաֆլու շերտեր – 3 – 4 հատ

վանիլային շաքարավազ – 10  գ

փխրեցուցիչ – 8 գ

աղ։

«Խճանկար» վաֆլե կարկանդակի պատրաստման եղանակն է․

ալյուրին խառնել փխրեցուցիչը, ավելացնել ռահատ լոխումը, մանրացրած ընկույզը ու ծիրանաչիրը ու լավ խառնել։

Ձվի սպիտակուցները լավ հարել մի պտղունց աղով, ապա քիչ-քիչ ավելացնել 120 գ շաքարավազ ու հարել այնքան, մինչև շաքարավազն ամբողջությամբ լուծվի և դառնա պինդ բեզե։

Այնուհետև գդալ առ գդալ ավելացնել ալրային զանգվածը ու փայտե գդալով զգուշությամբ ու խնամքով խառնել։

Մոտավորապես 26 x 26 սմ չափսերով ջեռոցի տապակի վրա յուղաթերթ փռել ու յուղապատել։ Սպիտակուցային զանգվածը հավասար շերտով տարածել տապակի մեջ ու թխել 170˚C տաքացրած ջեռոցում 25 րոպե։ Հանել ջեռոցից ու թողնել՝ հովանա։

Ձվի դեղնուցները հարել 150 գ շաքարավազով մինչև սպիտակելը, այնուհետև շարունակել հարել ևս 5 րոպե գոլորշու վրա։ Վերցնել գոլորշու վրայից ու թողնել՝ հովանա։

Սենյակային ջերմաստիճանի կարագը հարել 2 րոպե, ավելացնել վանիլային շաքարավազը, ապա գդալ առ գդալ ավելացնել դեղնուցային զանգվածն ու լավ հարել։

Սկուտեղի մեջ դասավորել վաֆլու շերտերը՝ թխված սպիտակուցային զանգվածի չափսերով, վրան քսել դեղնուցային կրեմի կեսը, դնել սպիտակուցային շերտը, կրեմապատել մնացած կրեմով ու ծածկել վաֆլու շերտերով։

Կարկանդակը տեղադրել սառնարանում 5 – 6 ժամ, ապա հանել, ձևավորել  գանաշով (կարելի է նաև հալած շոկոլադով)։

Մատուցելիս կտրտել ոչ մեծ քառակուսիներով։

Метки: ,


Оставить отзыв