Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ՌՈՒԼԵՏՆԵՐ, ԳԼԱՆԱԿՆԵՐ > Վաֆլե փաթաթան՝ կարտոֆիլով ու նրբերշիկով

Վաֆլե փաթաթան՝ կարտոֆիլով ու նրբերշիկով

Կարտոֆիլի ու նրբերշիկի համադրությամբ կարելի է պատրաստել բազմազան ուտեստներ՝ յուրաքանչյուր անգամ նորովի մատուցելով  ու նոր համային երանգներ հաղորդելով այս հասարակ մթերքներին։

Կարտոֆիլով ու նրբերշիկով վաֆլե փաթաթան պատրաստելու համար անհրաժեշտ են՝

վաֆլե ուղղանկյունաձև շերտեր – 5 – 6 հատ

նրբերշիկ – 0,5 կգ

ձու – 1 հատ

կարտոֆիլ – 0,5 – 0,7 կգ

աղ

աղացած սև պղպեղ

բուսայուղ։

Կարտոֆիլով ու նրբերշիկով վաֆլե փաթաթանի պատրաստման եղանակն է․

վաֆլե շերտի վրա տարածել կարտոֆիլի՝ հնարավորիս թանձր ու տաք խյուսը, թողնել մի քանի վայրկյան, որպեսզի վաֆլե շերտը մի քիչ փափկի, ապա շերտի մի եզրում շարել թաղանթները հեռացրած նրբերշիկներն ու որքան հնարավոր է կիպ փաթաթել։

Ստացված ռուլետը զգուշությամբ կտրտել 3 սմ լայնությամբ շերտերով, թաթախել հարած, աղով և պղպեղով համեմված ձվի մեջ ու անմիջապես տապակել տաք բուսայուղի մեջ։

Մատուցել տաք վիճակում։

Метки: , ,


Оставить отзыв