Ցանկացած կին ցանկանում է լինել միշտ նորաձև, անընդհատ թարմացնել իր զգեստապահարանը: Այդ ամենի մեջ իրենց ուրույն տեղն ունեն նաև ամառային կոշիկները: Իհարկե, կարելի է գնել նորը, սակայն կարելի է ձևափոխել ու նոր շունչ հաղորդել հնին:
Վիետնամական հողաթափերից (триггер, вьетнамки, сланцы) հեշտությամբ կարելի է ստանալ գլադիատորական ոտնամաններ (сандалии гладиатора):
Գլադիատորական ոտնամանները լայն տարածում ունեն ծովափնյա երկրներում: Դրանք երկար քուղերով ոտնամաններ են, որոնց քուղերը խաչվելով փաթաթվում և կապվում են ոտքի վրա:
Ոտնամանների այս տարբերակը կատարյալ է նրանց համար, ովքեր նախընտրում են ամառային ակտիվ հանգիստը, երկարատև քայլքը:
Շատ հասարակ լինելով հանդերձ՝ դրանք հարմարավետ են։ Նույն հողաթափին րոպեների ընթացքում հնարավոր է տալ միանգամայն նոր տեսք, ինչու չէ նաև՝ նոր ոճ:
Վիետնամական հողաթափերից գլադիատորական ոտնամաններ ստանալու համար անհրաժեշտ են՝
վիետնամական հողաթափեր
նուրբ ու բարակ բամբակյա կամ մետաքսյա գործվածք, գլխաշոր (косынка)
մկրատ:
Վիետնամական հողաթափերից գլադիատորական ոտնամանների պատրաստման եղանակն է.
Գործվածքը կամ գլխաշորը կտրել ոչ շատ լայն՝ երկար ուղղանկյան ձև տալով: Երկարությունն ու լայնությունը կախված է գործվածքի հաստությունից և քուղերի նախընտրելի երկարությունից:
Գործվածքը մեջտեղից նուրբ հանգույցով ամրացնել հողաթափին:
Եզրերից յուրաքանչյուրը փաթաթել հողաթափի կողմնային հատվածներին:
Ոտնամանները պատրաստ են: Մնում է փաթաթել սրունքներին և գեղեցիկ հանգույցով հանգուցել:
Մի փոքր երևակայության դեպքում կարելի է ստանալ նաև այլ տարբերակներ: