Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ՌՈՒԼԵՏՆԵՐ, ԳԼԱՆԱԿՆԵՐ > Տանձով ու խնձորով լավաշի փաթաթան

Տանձով ու խնձորով լավաշի փաթաթան

Թեյի կամ սուրճի հետ վայելելու համար տանձով ու խնձորով կարելի է լավաշի շատ արագ ու համեղ փաթաթան պատրաստել:

Փաթաթանի համար անհրաժեշտ են՝

տանձ – 2 հատ

խնձոր – 2-3 հատ

լավաշ – 1 հատ

ձու – 1 հատ

շաքարավազ – 3-4 ճ. գ

դարչին — ըստ ճաշակի:

Տանձով ու խնձորով լավաշի փաթաթան պատրաստելու եղանակն է.

լվացած և կորիզներից մաքրած տանձ ու խնձորը խորանարդաձև մանր կտրտել: Ավելացնել շաքարավազն ու դարչինը: Մրգային զանգվածը բարակ շերտով փռել լավաշի վրա և փաթաթել:

Վրան հարած ձու քսել և թխել նախապես 180-200˚C տաքացված ջեռոցում 20-30 րոպե:

Պատրաստի փաթաթանը հանել ջեռոցից, կտրտել և մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում:

Метки: , , ,


Оставить отзыв