Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ՈՒՏԵՍՏՆԵՐ > Տապակած երշիկային ծխեցրած պանիր

Տապակած երշիկային ծխեցրած պանիր

Երշիկային ծխեցրած պանիրը տապակելու ընթացքում  դառնում է փափուկ ու ավելի արտահայտիչ համով։ Այն հիանալի նախաճաշ կամ ընդմիջում կարող է լինել հատկապես այն մարդկանց համար, ովքեր ունեն սուղ ժամանակ, սակայն սիրում են համեղ ուտեստներ։

Տապակած երշիկային ծխեցրած պանիր պատրաստելու համար անհրաժեշտ են՝

երշիկային ծխեցրած պանիր – 300 գ

ձու – 2 հատ

ալյուր – 80 գ

պաքսիմատի փոշի – 8 – 10 ճ․ գ

բուսայուղ

աղ

բահար։

Տապակած երշիկային ծխեցրած պանրի պատրաստման եղանակն է․

պանիրը բաժանել 1 սմ հաստությամբ շերտերի, թավալել ալյուրի մեջ, ապա թաթախել աղով ու բահարով համեմված հարած ձվի մեջ, այնուհետև՝ պաքսիմատի փոշու մեջ։

Տապակել տաք բուսայուղի մեջ՝ կարմրացնելով երկու կողմից։ Հանել թավայի մեջից, շարել թղթե սրբիչի վրա, որպեսզի ավելորդ բուսայուղը ներծծվի սրբիչի մեջ ու մատուցել տաք վիճակում։

Метки:


Оставить отзыв