Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ՈՒՏԵՍՏՆԵՐ > Տապակած միսը՝ դդմիկով

Տապակած միսը՝ դդմիկով

Դդմիկով տապակած միսը համեղ, հագեցնող ու սննդարար ուտեստ է, որի պատրաստման գործընթացը շատ հեշտ է։

Դդմիկով տապակած միս պատրաստելու համար անհրաժեշտ են՝

խոզի փափկամիս – 500 գ

դդմիկ – 500 գ

սոխ – 1 – 2 գլուխ

բուսայուղ – 4 – 5 ճ․ գ

նախընտրելի համեմունքների տեսականի

աղ։

Դդմիկով տապակած մսի պատրաստման եղանակն է․

միսը կտրտել միջին չափսի խորանարդներով ու տապակել տաք բուսայուղով՝ մինչև կիսապատրաստ լինելը։ Այնուհետև վրան ավելացնել միջին չափսի կտրտած սոխը և մսակտորների չափսով կտրտած դդմիկը։ Միջին կրակով այս ամենը տապակել՝ մինչև պատրաստ լինելը՝ մոտ 10 – 15 րոպե։

Արդեն պատրաստի ուտեստը համեմել աղով ու համեմունքներով, տապակել ևս մեկ րոպե ու մատուցել տաք վիճակում։

Метки: ,


Оставить отзыв