Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ԽՈՐՏԻԿՆԵՐ > Տապակած սմբուկի ձողիկներ

Տապակած սմբուկի ձողիկներ

Համեղ ու խրթխրթան ձողիկներ կարելի է պատրաստել և՛ մսից, և՛ բանջարեղեններից։ Դրանք շատ համեղ են ու ախորժաբեր։

Այս ձողիկները հաճույքով կուտեն նույնիսկ այն երեխաները, որոնք չեն սիրում տապակած բանջարեղեն։

Տապակած սմբուկի ձողիկներ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

սմբուկ – 1 հատ

ձու – 1 հատ

պինդ տեսակի պանիր – 50 գ

պաքսիմատի փոշի – 3 ճ․ գ

չորացրած կանաչիներ – ըստ ճաշակի

սխտորի փոշի – 0,5 թ․ գ

սև աղացած պղպեղ

բուսայուղ

աղ։

Տապակած սմբուկի ձողիկների պատրաստման եղանակն է․

կեղևազրկած ու պտղակոթը հեռացրած սմբուկը բաժանել բարակ ձողիկների, թաթախել հարած ձվի մեջ ու թավալել պաքսիմատի, քերած պանրի ու համեմունքների խառնուրդում։

Այնուհետև սմբուկները շարել ջեռոցի՝ բուսայուղով պատած տապակի մեջ ու տապակել 200 – 220 ˚C տաքացրած ջեռոցում 15 – 20 րոպե՝ մինչև վարդագունելն ու խրթխրթան դառնալը։

Ջեռոցից հանելուն պես անմիջապես մատուցել նախընտրելի թանձրուկի հետ միասին։

Метки: ,


Оставить отзыв