Вы просматриваете: Главная > ԱՂՑԱՆՆԵՐ, ԽՈՀԱՆՈՑ > Տավարի լեզվով ու կանաչ լոբով աղցան

Տավարի լեզվով ու կանաչ լոբով աղցան

Այս աղցանը հագեցնող, գեղեցիկ ու համեղ է ու կարող է դառնալ լիարժեք ընթրիք։

Տավարի լեզվով ու կանաչ լոբով աղցան պատրաստելու համար անհրաժեշտ են՝

կանաչ լոբի – 400 գ

տավարի լեզու – 300 գ

համեմ – 1 փունջ

կարմիր սոխ – 0,5 գլուխ

սոյայի թանձրուկ – 5 ճ․ գ

բրնձի կամ բալզամիկ քացախ – 3 ճ․ գ

քունջութի յուղ – 2 ճ․ գ

մեղր կամ շաքարավազ – 1 ճ․ գ

սև աղացած պղպեղ

կարմիր աղացած պղպեղ

հազրեվարդ (розмарин)՝ թարմ կամ չորացրած

քունջութ

աղ։

Տավարի լեզվով ու կանաչ լոբով աղցանի պատրաստման եղանակն է․

խաշած լոբին ու տավարի լեզուն կտրտել միջին չափսի կտորներով ու լցնել թասի մեջ։

Վրան ավելացնել կիսաշրջանաձև կտրտած սոխն ու մանր կտրտած համեմը։

Փոքրիկ թասիկի մեջ իրար խառնել սոյայի թանձրուկը, քացախը, քունջութի յուղն ու մեղրը։ Համեմել սև ու կարմիր պղպեղներով, հազրեվարդով ու աղով։ Լավ խառնել ու դրանով համեմել լոբին ու տավարի լեզուն։

Մատուցելիս կարելի է ցողել թունջութի սերմերով։

Метки: , ,


Оставить отзыв