Տավարի տապակած միսը՝ սմբուկով

Սմբուկի ու տավարի մսի համադրությամբ այս ուտեստը շատ համեղ է, հագեցնող ու յուրահատուկ։

Սմբուկի հետ տապակած տավարի միս պատրաստելու համար անհրաժեշտ են՝

տավարի միս – 500 գ

սմբուկ – 350 գ

սխտոր – 1 պճեղ

հազրեվարդ (розмарин) – մի քանի տերև

բուսայուղ – 30 մլ

աղացած սև  պղպեղ

աղ։

Սմբուկի հետ տապակած տավարի մսի պատրաստման եղանակն է․

տավարի մսից հեռացնել ջլոտ մասերն ու միսը կտրտել՝ 1,5 սմ հաստության շերտերի, ապա շերտերը բաժանել խորանարդների։

Լվացած ու կեղևից մաքրած սմբուկը կտրտել մսակտորների չափի խորանարդիկների։

Թեժ կրակով բուսայուղի մեջ տապակել մսի կտորները։ Երբ միսը պատրաստ լինի, ավելացնել սմբուկի կտորները։ Անհրաժեշտության դեպքում կարելի է մի քիչ բուսայուղ, մսի արգանակ կամ պարզապես ջուր ավելացնել ու տապակել մինչև պատրաստ լինելը։

Երբ տապակվող մթերքները գրեթե պատրաստ կլինեն, համեմել աղով ու սև պղպեղով, ավելացնել ճզմած սխտորն ու հազրեվարդի տերևները, փակել կափարիչով ու շարունակել տապակել։

Մատուցել տաք վիճակում՝ որպես ուտեստ կամ խավարտ (ճաշալրաց, гарнир)։