Вы просматриваете: Главная > ԲԱՆԱՍՏԵՂԾ ՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԳՐԱԴԱՐԱՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ, ՄԱՆԿԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾ ՈՒԹՆԵՐ > Տերևաթափ

Տերևաթափ

-Ա՜յ փոքրիկներ, ա՜յ սիրուններ,-
Ասավ քամին տերևներին,-
Աշուն եկավ, մոտ է ձմեռ,
Ի՞նչ եք դողում ծառի ծերին:

Ոսկի, դեղին, վառ ծիրանի
Գույներ հագեք խայտաբղետ
Ու ճյուղերից ձեր մայրենի
Եկեք ինձ հետ, փախեք ինձ հետ…

Եկեք տանեմ հեշտ ու անթև,
Անհետ ճամփով, անհայտ տեղեր,
Չեք իմանա այնուհետև…
Էլ ինչ է դող, ինչ ՝ ձմեռ…

Տերևները հենց լսեցին,
Նախշուն-նախշուն գույներ հագան,
Սվսվսալով տխուր երգեր՝
Քամու թևին թռան, փախան:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Метки: , , ,


Оставить отзыв