Вы просматриваете: Главная > ԽՈՀԱՆՈՑ, ՆԱԽՈՒՏԵՍՏՆԵՐ > Տոնական նախուտեստ «Խոզուկներ»

Տոնական նախուտեստ «Խոզուկներ»

Վաֆլե զամբյուղիկներով այս ինքնատիպ նախուտեստն ուրախ ու զվարճալի տեսք կհաղորդի ցանկացած տոնական սեղանի:

«Խոզուկներ» տոնական նախուտեստների պատրաստման համար անհրաժեշտ են՝

վաֆլե զամբյուղիկ (тарталетки) – 7 հատ

ձու – 2 հատ

հալած պանրիկ – 1 տուփ

լոլիկ – 1 հատ

երշիկ սալյամի – 80 գ

մայոնեզ – 40 գ

սխտոր – 1 պճեղ

ձիթապտուղ – 1 հատիկ

աղ

համեմունքներ, կանաչի – ըստ ճաշակի:

Նախուտեստի պատրաստման եղանակն է.

Պինդ խաշած ձուն և հալած պանիրը մանր քերիչով քերել: Ավելացնել ճզմած սխտորը, մայոնեզը, համեմել աղով և համեմունքներով:

Ստացված զանգվածից պատրաստել 7 գնդիկ ու տեղադրել զամբյուղիկների մեջ:

Երշիկից շրջաններ կտրտել դնչիկի համար, եռանկյուններ՝ ականջների և երիզներ՝ պոչիկներ համար:

Լոլիկից ձևավորել շրջանաձև գլխարկները:

Ձիթապտղից պատրաստել աչքերը:

Ատամի փայտիկի օգնությամբ գդիկների վրա տեղադրել աչքերը, ամրացնել դնչիկը, ականջները, գլխարկն ու պոչիկը:

Մայոնեզով նկարել քթացքերն ու ձևավորել գլխարկը:

«Խոզուկներ» տոնական նախուտեստները ցանկալի է մատուցելուց առաջ մի քիչ սառեցնել սառնարանում:

Метки: , ,


Оставить отзыв