Вы просматриваете: Главная > ԱՐԴՈՒԶԱՐԴԵՐ, ԺԱՊԱՎԵՆ ՆԵՐԻՑ, ՀՄՈՒՏ ՁԵՌՔԵՐ, ՇԻՆՎԱԾՔՆԵՐ (поделка) > Փարթամ ժապավենակապ

Փարթամ ժապավենակապ

Այս փարթամ ժապավենակապը կզարդարի փոքրիկ պչրուհու սանրվածքը՝ պարգևելով նրան էլ ավելի գեղեցիկ ու յուրահատուկ տեսք։

Փարթամ ժապավենակապի պատրաստման համար անհրաժեշտ են՝

ատլասե ժապավեն՝ 5 սմ լայնության – 2,1 մ

երկկողմանի սոսնձային միջադիր (двусторонняя клеевая прокладка) – մի փոքր կտոր

սոսնձե ատրճանակ ու սոսինձ

թել ու ասեղ

գնդասեղներ

ուլունքներ

մոմ

քանոն։

Փարթամ ժապավենակապի պատրաստման եղանակն է․

ատլասե ժապավենից տասնյոթ երիզ կտրել՝ 12 սմ երկարությամբ։ Վառած մոմի օգնությամբ զգուշությամբ այրել կտրված եզրերը՝ թելաթափությունը կանխելու համար։

Եզրերից մեկը ծալել դեպի թարս կողմ՝ հավասարեցնելով ծալված կողմը ներքևի կողմի հետ։ Այնուհետև շրջել դեպի շիտակ երեսն ու ծալված անկյունը ևս մի անգամ ծալել՝ նախորդի ¾ ի մասով։ Ստացված եռանկյունը մեջտեղից երկտակել ու ամրացնել գնդասեղով։

Նույն կերպ ծալել ու ամրացնել մյուս կողմը։

Ստացված մասնիկը մանր շուլալակարել, ապա  ծալել՝ շիտակ կողմով դեպի ներս։

Թելը ձգելով՝ հանգուցել, ավելորդ եզրերը կտրել ու թեթևակի այրել։ Բացել արդեն պատրաստի թերթիկի եզրերը՝ հաղորդելով ծավալ։

Նման կերպով պատրաստել մյուս թերթիկները։

Առաջին շարքի համար թել ու ասեղի օգնությամբ մի շարքով իրար միացնել 8 թերթիկ։ Թելի եզրերն իրար կապելով՝ շրջան ձևավորել, կտրել թելի ավելորդ եզրերն ու այրել։

Երկրորդ շերտը պատրաստել նույն ձևով՝ 6 թերթիկից։

Երրորդ շերտը ձևավորել 3 թերթիկից՝ մյուսների նման, սակայն կարելով իրար միացնել նաև թերթիկների հիմքի մասերը։

Առաջին շերտը հիմքի մասում սոսնձապատել, վրան դնել երկրորդ շերտը՝ թեթևակի սեղմելով, այնուհետև ավելացնել երրորդ շերտը՝ ուղղելով թերթիկները։

Ժապավենի մնացած 6 սմ-ը շիտակ կողմը դեպի դուրս երկտակել  ու մեջտեղում դնելով մի փոքր կտոր երկկողմանի սոսնձային միջադիր՝ տաք արդուկով արդուկել այնպես, որ ժապավեններն իրար կպչեն։ Ստացված մասնիկից 2-2,5 սմ տրամագծով շրջան կտրել ու եզրերը խնամքով ու հավասարաչափ այրել։

Ժապավենակապի առաջին շերտի թարս կողմի կենտրոնական մասից սոսնձել մազակալը, իսկ մազակալի վրայից՝ շրջանաձև մասնիկը։

Ժապավենակապի կենտրոնը ձևավորել ուլունքներով կամ նախընտրելի այլ զարդարանքով, իսկ թերթիկները կարելի է գեղազարդել փայլերով։

Метки: , ,


Оставить отзыв