Вы просматриваете: Главная > ՄՈՒԼՏՖԻԼՄԵՐ, ՏԵՍԱԴԱՐԱՆ > Փարվանա

Փարվանա

Հովհաննես Թումանյանի «Փարվանա» բալլադի հիման վրա 1970 թ –ին «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանվել է մոտ 14 րոպե տևողությամբ համանուն մուլտֆիլմ, որի ռեժիսորն է Վալենտին Պոդպոմոգովը։

Մուլտֆիլմի սցենարիստներն են Արկադի Հայրապետյանը և Վալենտին Պոդպոմոգովը, բեմադրող նկարիչը՝ Վալենտին Պոդպոմոգովը, նկարիչ մուլտիպլիկատորները՝ Դ․ Ափիկյանը, Ա․ Գրիգորյանը, Օ․ Կոմարովը, Ս․ Դյոժկինը, Վ․ Մաիլյան ու Ե․ Չեսնովսկայան։ Օպերատորը Ա․ Քուրդիանն է, հնչյունային օպերատորը՝ Կ․ Կուրդիյանը։ Երաժշտության հեղինակը Ռոբերտ Ամիրխանյանն է, իսկ ֆիլմում այն հնչում է Հայաստանի հեռուստատեսության ու ռադեոյի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Կերպարներին հնչյունավորել են Գալինա Չիգինսկայան ու Վլադիմիր Տատոսովը։ Մուլտֆիլմի խմբագիրը է․ Պայազատյանն է, տնօրենը՝ Լ․ Մովսիսյանը։

Ֆիլմը թողարկվել է հայերեն ու ռուսերեն, իսկ ռուսերեն տարբերակի տեքստը թարգմանել է Իոսիֆ Բրոդսկին։

«Փարվանա» մուլտֆիլմը՝ հայերեն

«Փարվանա» մուլտֆիլմը՝ ռուսերեն թարգմանությամբ՝ «Легенда об озере Парвана»

Метки: , , , , ,

Обсуждение закрыто.