Փափուկ և հասարակ թխվածքաբլիթ՝ թթվասերով
Փափուկ, համեղ ու շատ հասարակ այս թխվածքաբլիթը հիանալի հյուրասիրություն է սուրճի կամ թեյի սեղանին։

Թթվասերով փափուկ և հասարակ թխվածքաբլիթ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
ձու – 1 հատ
շաքարավազ – 100 գ
թթվասեր՝ բարձր յուղայնությամբ – 200 մլ
սոդա – 1 թ․ գ․
ալյուր – 3 – 3,5 բաժակ
աղ – 1 պտղունց։
Թթվասերով փափուկ և հասարակ թխվածքաբլիթի պատրաստման եղանակն է․
շաքարավազն ու ձուն լավ հարել ապա ավելացնել թթվասերի և սոդայի խառնուրդը, խառնել, որից հետո ավելացնել այլուրն ու հունցել ձեռքերից չկպչող, բայց փափուկ խմոր։
Խմորից գունդ պատրաստել ու դնել սառնարանում 15 րոպե, ապա հանել ու գրտնակել՝ ձևավորելով մոտ 1 սմ հաստությամբ խմորի շերտ։
Խմորի շերտը կամայական ձևով կտրտել ու տեղադրել ջեռոցի՝ յուղաթղթով ծածկված տապակի մեջ։
Թխվածքաբլիթները թխել նախապես 200˚C տաքացված ջեռոցում մոտ 15 րոպե։