Вы просматриваете: Главная > ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹ ՆԵՐ, ՔԱՂՑՐԱԲԼԻԹ ՆԵՐ, ԽՈՀԱՆՈՑ > Քաղցրաբլիթային տնակ

Քաղցրաբլիթային տնակ

Քաղցրաբլիթային տնակը (անուշահացե տնակ, пряничный домик, gingerbread house) համարվում է Սուրբ ծննդյան՝ ամերիկյան ու եվրոպական խորհրդանիշերից մեկը, որն սկիզբ է առել դեռ միջնադարում, իսկ ավելի լայն տարածում գտել է Գրիմ եղբայրների «Հենզելն ու Գրետելը» հեքիաթի հրապարակումից հետո։

Գոյություն ունեն քաղցրաբլիթային տնակ պատրաստելու բազմաթիվ տարբերակներ ու բաղադրատոմսեր։

Քաղցրաբլիթային տնակ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

կոճապղպեղով քաղցրաբլիթի խմոր

մարմելադ

սև շոկոլադ

սառցե ջնարակ

շաքարի փոշի՝ խոշոր ու մանր աղացած։

Քաղցրաբլիթային տնակի պատրաստման եղանակն է․

հարկավոր է թղթի վրա տպել կամ համապատասխան չափերով գծագրել անհրաժեշտ նախշակաղապարները ու կտրելով՝ առանձնացնել։

Այնուհետև այդ նախշակաղապարների օգնությամբ յուղաթղթի վրա 5 – 6 մմ հաստությամբ գրտնակված խմորի շերտից կտրել մասնիկները, ապա յուղաթուղթն զգուշությամբ տեղափոխել ջեռոցի տապակի վրա ու թխել խմորի բաղադրատոմսում նշված կարգով։ Մնացած խմորից կամայական չափերով պատրաստել կտուրի երդիկն ու մի քանի եղևնիներ՝ պատվանդաններով ու թխել նույն կերպ։

Հանել ջեռոցից ու տաք վիճակում համապատասխան մասնիկների վրա ուրվագծել ու սրածայր դանակով կտրել դուռն ու լուսամուտները։ Լուսամուտի առանձնացրած մասնիկները մեջտեղից կիսել՝ ձևավորելով լուսամուտների փեղկերը։

Սառցե ջնարակի օգնությամբ մարմելադներն ամրացնել լուսամուտներին՝ որպես ապակի , ապա ջնարակով իրար միացնել տնակի պատերն ու անշաժ պահել՝ մինչև ջնարակի լիովին չորանալը՝ մոտ 15 – 20 րոպե։ Պատերը ձեռքով անշաժ պահելու փոխարեն կարելի է որպես հենարան օգտագործել բաժակներ կամ տուփեր։

Պատերն իրար կպցնելուց հետո նույն սկզբունքով ամրացնել նաև տանիքը, ապա լուսամուտներին՝ փեղկերը, դռնակը, իսկ եղևնիներն ամրացնել պատվանդաններին։

Արդեն պատրաստի տնակի վրա ջնարակով նկարել տանիքի կղմինդրը (черепица), սառցալեզվակներն (сосульки) ու ձյունը, տանիքին ամրացնել երդիկը։

Գոլորշու վրա հալած սև շոկոլադով գեղազարդել ու  տնակին հաղորդել փայտե շինության տեսք։ Գունավոր կրեմների կամ ջնարակի, խմորեղենի ձևավորման այլ պարագաների միջոցով տնակին հաղորդել տոնական տեսք։

Սկուտեղի մեջ տեղադրել տնակը, իսկ կողքերի շարել եղևնիները։ Այդ ամենը ջնարակով թեթևակի ամրացնել սկուտեղին, որպեսզի չշարժվեն։ Սկուտեղի վրա առատորեն շաքարի փոշի ցանել՝ սկզբում ցանել մի քիչ խոշոր աղացած շաքարի փոշի, ապա՝ մանր։ Դա կստեղծի նոր տեղացած ձյան տպավորություն։

Метки: , ,


Оставить отзыв