Вы просматриваете: Главная > ԲԱՆԱՍՏԵՂԾ ՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԳՐԱԴԱՐԱՆ, ԳՐՈՂՆԵՐ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ, ՄԱՆԿԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾ ՈՒԹՆԵՐ > Քամին

Քամին

Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…
Քամին է, քամին,
Տե՛ս անզգամին.

Բերան չունի՝ փըչում է,
Թևեր չունի՝թռչում է,
Ձեռքեր չունի՝ քաշում է,
Իմ փոքրիկին քըշում է։
Կորի՛ դու, քամի՛,
Անպիտա՛ն քամի։
Մի՛ վախի, ջանի՛կ,
Փեշըս պինդ բռնի,
Ես թող չեմ անի,
Քամին քեզ տանի։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Метки: , ,


Оставить отзыв