Ես հայ եմ

Նախնիքս՝ փառապանծ, քաջազուն,

Անցել եմ երկար ճանապարհ,

Հին են իմ երգերը, իմ լեզուն,

Եղել եմ վարպետ շինարար։

Երգս՝ դարավոր,

Միտքս՝ թևավոր,

Ես հա՛յ եմ,

Մենք հա՛յ ենք

Զորավոր։

Սաղավարտն եմ կրում Վարդանի,

Քաջ Դավթի սուրն է իմ ձեռքին,

Անդրանիկն ու Բաղրամյանն են կոփել

Իմ կամքը, անկոտրում ոգին։

Իմ տունը հավերժ է, միշտ կանգուն,

Ուզում եմ ապրել ես խաղաղ,

Ապրի՛ր դու, Հայաստա՛ն իմ ծաղկուն,

Հայրենի՛ իմ տուն, իմ օջախ։

Երգս՝ դարավոր,

Միտքս՝ թևավոր,

Ես հայ եմ,

Մենք հայ ենք

Զորավոր։

ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ