Ծաղկակաղաբով, լոլիկով ու վարունգով աղցան

Այս նրբերանգ ու գեղեցիկ աղցանը շատ համեղ է, վիտամիններով հարուստ, օգտակար ու արագ պատրաստվող։

Ծաղկակաղաբով, լոլիկով ու վարունգով աղցան պատրաստելու համար անհրաժեշտ են՝

ծաղկակաղամբ՝ թարմ կամ սառեցված – 300 գ

սպիտակ բողկ – 1 հատ

վարունգ – 1 հատ

լոլիկ – 1 հատ

խաշած ձու – 1 հատ

կանաչ սոխ – 1 հատ

սամիթ – 2-3 ճյուղ

մայոնեզ – 3 ճ․ գ

աղ

համեմունքներ – ըստ ճաշակի։

Ծաղկակաղաբով, լոլիկով ու վարունգով աղցանի պատրաստման եղանակն է․

աղաջրում խաշած ու ջրքամած ծաղկակաղամբի կտորների վրա ավելացնել խոշոր քերիչով քերած բողկն ու վարունգը, մանր կտրտած լոլիկըն ու խաշած ձուն։ Այնուհետև ավելացնել կտրտած սոխն ու սամիթը, մայոնեզը, համեմել աղով, նախընտրելի համեմունքներով և լավ խառնել։

Պատրաստի աղցանը կարելի է մատուցել ինչպես ամենօրյա, այնպես էլ տոնական ընթիրքի ժամանակ։