Ծաղկակաղամբով ու վարունգով աղցան

Արագ ու հեշտ պատրաստվող այս աղցանը հիանալի ընդմիջում կամ թեթև ըթրիք է հատկապես նրանց համար, ովքեր հետևում են իրենց սննդակարգին։

Ծաղկակաղամբով ու վարունգով աղցան պատրաստելու համար անհրաժեշտ են՝

վարուգ – 200 գ

ծաղկակաղամբ – 180 գ

սոխ – 0,5 գլուխ

լայմ – 0,5 հատ

բուսայուղ – 1 ճ․ գ․

սև աղացած պղպեղ

աղ։

Ծաղկակաղամբով ու վարունգով աղցանի պատրաստման եղանակն է․

ծաղկակաղամբը լավ լվանալ, ջրքամել ու բաժանել մանր կամ միջին չափսի ծաղկաբույլերի (հում վիճակում), լցնել թասիկի մեջ, ցողել լայմի հյութով ու թողնել մի քանի րոպե ։

Այնուհետև ավելացնել կիսաշրջանաձև բարակ շերտատած վարունգն ու սոխը։

Աղցանը համեմել աղով, պղպեղով, ցողել բուսայուղով ու լավ խառնել։

Թողնել 20 – 30 րոպե, որպեսզի համերը խառնվեն ու մատուցել։