Կինետիկ ավազ

Բոլոր երեխաների սիրելի և լայն տարածում գտած կինետիկ ավազի հայրենիքը համարվում է Շվեյցարիան։ Delta ընկերությունն ստեղծել է այս հիանալի հատկություններով խաղային ավազն ու անվանել «deltasand»։ Այն շատ արագ տարածում է գտել ողջ աշխարհում կինետիկ՝ կենդանի ավազ անվանմամբ։

Կինետիկ ավազի հիմնական առավելությունը երեխաների համար անվնաս բաղադրությունն է, որում քիչ են կամ իսպառ բացակայում են ալերգիա առաջացնող տարրերը։

Գործարանային արտադրության կինետիկ ավազի (կրառական են նաև անվանման  «խելացի ավազ», «տիեզերական ավազ» և «կենդանի ավազ» տարբերակները) հիմնական բաղադրիչը քվարցե (որձաքար, կվարց, լեռնաբյուրեղ, վանակն, գաւարզ (արևմտահայերեն)) ավազն է՝ 98%, իսկ մնացած մասը կազմում են «Е900» (Պոլիդիմեթիլսիլօքսան, Polydimethylsiloxane) անվանմամբ սիլիկոնային պոլիմերները (силиконовый полимер) կամ սինթետիկ հավելումները, որոնք համարվում են անվնաս և հաճախ են օգտագործվում սննդի արդյունաբերության մեջ։ Այդ հավելման շնորհիվ է ավազը ձեռք բերում իր չչորանալու և ձեռքերից չկպչելու հատկությունները։

Կորեական արտադրության կինետիկ ավազի բաղադրության մեջ առկա են նաև փոշիացված խեցիներ և բնական անուշահոտ յուղեր, որի շնորհիվ այն դառնում է ավելի օգտակար և լայնորեն կիրառվում է ավազաթերապիայի և արոմաթերապիայի համար։

Բարձրորակ կինետիկ ավազը թեթև է, օդեղեն  ու փխրուն, բայց միևնույն ժամանակ կպչուն ու ձևապահպան, ինչի շնորհիվ հարմար է ծեփագործության համար։

Իր ֆիզիկական հատկությամբ կինետիկ ավազը նման է ծովափի թաց ավազին, սակայն չի աղտոտում ձեռքերը, ծորուն է ու թափվելիս չի տարածվում՝ սովորական ավազի պես։ Կինետիկ ավազի պիտանելության ժամկետը (այն ժամանակահատվածը, որում նա պահպանում է իր հատկությունները) կազմում է 3 – 5 տարի, երբեմն էլ, ելնելով արտադրական յուրահատկությունից, ավելի երկար։

Կինետիկ ավազ կարելի է պատրաստել նաև տնային պայմաններում, որն իր հատկություններով նման է գործարանային արտադրանքին, սակայն զիջում է պիտանելիության ժամկետով։