Համեղը, գեղեցիկն ու օգտակարը հիանալիորեն համադրվում են այս հրաշալի աղանդերում։
Համեղը, գեղեցիկն ու օգտակարը հիանալիորեն համադրվում են այս հրաշալի աղանդերում։
Կաթնաշոռային մուսով շոկոլադե ձու պատրաստելու համար անհրաժեշտ են՝
մուգ շոկոլադ -75 գր
պահածոյացված (կոմպոտի կամ մուրաբայի հատիկ) ծիրան կամ դեղձ
փուչիկներ
կաթնաշոռ – 100 գր
շաքարավազ – 3 ճ. գդալ
թթվասեր – 1 ճ. գդալ
բանան – 1 կամ 0.5 հատ՝ ըստ ճաշակի
վանիլ:
Կաթնաշոռային մուսով շոկոլադե ձվի պատրաստման եղանակն է․
կաթնաշոռը, բանանը, շաքարավազը և վանիլը լավ հարել, որ ստացվի միասեռ զանգված: Ավելացնել թթվասերն ու կրկին հարել 5 րոպե: Սառեցնել սառնարանում:
Շոկոլադը հալել գոլորշու վրա, ապա մի քիչ հովացնել՝ մոտ 38 աստիճան: Այս ջերմաստիճանում շոկոլադը թանձրանում է: 10 սմ տրամագծով փչած և ամուր կապած փուչիկը կիսով չափ պատել շոկոլադով:
Ափսեի մեջ մի քիչ շոկոլադ քսել, վրան դնել փուչիկը և թողնել, որ շոկոլադը սառչի սենյակային ջերմաստիճանում: Ապա սառեցնել սառնարանում:
Հանել սառնարանից և ասեղով զգուշությամբ պայթեցնել փուչիկը: Հեռացնել մնացորդները շոկոլադից:
Ստացված կիսաշրջանի մեջ լցնել կաթնաշոռային մուսը:
Դեղնուցի փոխարեն մեջտեղում դնել ծիրանի կամ դեղձի կեսը: