Պահածոյացված լոլիկներ՝ ազնվամորու տերևներով

Այս բաղադրատոմսով պահածոյացրած լոլիկները շատ համեղ են ստացվում ու շատ լավ պահպանում են իրենց ձևը։ Ազնվամորու տերևները պարունակում են ացետիլալիսիլիկ թթու՝ ասպիրին, որը կանխում է խմորման գործընթացը (брожения) ու հաղորդում է յուրահատուկ համ ու բույր։

Ազնվամորու տերևներով պահածոյացված լոլիկներ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

լոլիկ՝ միջին մեծության – 2 կգ

ազնվամորու տերև — 3 հատ

սխտոր – 3-5 պճեղ

աղ – 2 ճ․ գ

շաքարավազ – 5 ճ․ գ

քացախ՝ 9% -անոց – 3 ճ․ գ կամ կիտրոնաթթու – 1 թ․ գ

դափնու տերև

սև հատիկավոր պղպեղ։

Ազնվամորու տերևներով պահածոյացված լոլիկների պատրաստման եղանակն է․

լավ լվացած ու չորացրած 3 լ տարողությամբ ապակե տարրայի մեջ դասավորել ազնվամորու տեևրները, ապա լավ լվացած ու չորացրած լոլիկները։ Տարրան բերնեբերան լցնել եռացող ջրով, փակել կապարիչով ու թողնել 20 ր։ Այնուհետև դատարկել ջուրը կաթսայի մեջ ու եփել՝ ավելացնելով աղը, շաքարավազն ու քացախը, իսկ եռալուն պես՝ դափնու տերևն ու սև հատիկավոր պղպեղը։ Եռացնել 2-3 րոպե։

Տարրայի մեջ ՝լոլիկների վրա, շարել սխտորի կտրտած կամ ամբողջական պճեղները, վրան լցնել մարինադի տաք լուծույթը և ամուր փակել մանրէազերծված մետաղական կափարիչով։ Տարրան շրջել ու թողնել՝ հովանա։