Ծաղիկները զարդարում են ցանկացած առիթ, հաղորդում գարնանային տրամադրություն յուրաքանչյուր ակնթարթին:
Գազարից այս գեղեցիկ վարդերը շատ հեշտ է պատրաստել: Դրանցով կարելի է ձևավորել ցանկացած ուտեստ, աղցան կամ նախուտեստ:
Գազարից վարդեր պատրաստելու համար անհրաժեշտ են՝
գազար
ատամի փայտիկներ:
Վարդերի պատրաստման եղանակն է.
գազարը մաքրել և սուր դանակով կտրտել շատ բարակ շրջանների: Մեկ վարդի համար հարկավոր է 15-20 շրջան:
Գազարի շերտիկներն իրար վրա շարել այնպես, որ շերտիկերի եզրեր գտնվեն մեկը մյուսի վրա:
Փաթաթել շրջաններն այնպես, որ շերտերը չտեղաշարժվեն:
Այնուհետև ատամի փայտիկներով զգուշությամբ խաչաձև ամրացնել ստացված գլանակի մի եզրից այնպես, որ գազարի բոլոր շերտերն էլ ամրանան: Փայտիկների ավելորդ հատվածները կտրել:
Գազարից վարդը կարելի է համադրել այլ բանջարեղենների հետ:
Նույն սկզբունքով վարդեր կարելի է պատրաստել նաև այլ մթերքներից, մրգերից ու բանջարեղեններից: