Մի բաց նամակ ամենքին
Դաշտ ու անտառ, գյուղի ճամփան Ծածկըվել է մի թիզ ձյունով․
Ծիծեռնակը բույն էր շինում, Ե՛վ շինում էր, և՛ երգում, Ամեն մի շյուղ կպցնելիս՝ Առաջվա բույնն էր հիշում։
Էնտեղ, ուր հովը խաղում է ազատՈւ ջուրն աղմըկում, անվերջ փըրփըրում,Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետՄի շատ անհանգիստ տղա էր ապրումՄի գորշ խըրճիթում,Մի հին խըրճիթում,Գետի եզերքին,Ծառերի տակին։
Հայոց վիշտը անհուն մի ծով, Խավար մի ծով ահագին, Էն սև ծովում տառապելով Լող է տալիս իմ հոգին։