Աշունը
Դեղնած դաշտերին Իջել է աշուն, Անտառը կրկին Ներկել է նախշուն:
-Ա՜յ փոքրիկներ, ա՜յ սիրուններ,- Ասավ քամին տերևներին,- Աշուն եկավ, մոտ է ձմեռ, Ի՞նչ եք դողում ծառի ծերին:
Երևանում տոն է, թող բոլորը գան, Օդը հրաշալի է, ջուրն՝ անմահական, Նա մի բուրաստան է՝ վեհ ու ձյունաթափ՝ Մեր Մասիսների սուրբ, վառ հայացքի տակ:
Իմ լավ սեպտեմբեր, ես քեզ սիրեցի, Աշուն տատիկի դու ոսկե վզնոց, Քեզ հետ բերել ես ծով առատություն Եվ հեքիաթային գույներ հուր ու բոց:
Եկավ մեկը սեպտեմբերի, Որ գիտության սերմը բերի Մեր ուղեղի պարարտ հերկին, Ուշիմ ու լուրջ ամեն մեկին:
Վեց տարեկան եմ, Դպրոց եմ գնում, Դասի ժամանակ Խելոք եմ մնում: Դպրոցում ես նոր Ընկերներ ունեմ` Արամը, Կարոն, Հասմիկն ու Նունեն: