Կավճանկար հեղուկ ներկերով
Բոլոր երեխաները սիրում են բակում և՛ կավճանկարել, և՛ խաղալ ջրով ու ցեխով։ Այս բոլոր ժամանցները կարելի է համատեղել՝ կավճանկարելով հեղուկ ներկերով։ Այս ներկերը հեշտ լվացվում ու մաքրվում են ասֆալտի վրայից սովորական ջրի օգնությամբ, իսկ հագուստի վրայից ներկերի հեշտ հեռացումը կախված է պատրաստման ընացքում օգտագործվող գունանյութերի որակից։ Հեղուկ կավճաներկեր պատրաստելը շատ արագ ու դյուրին գործընթաց է։