Вы просматриваете: Главная >Архив рубрики ‘ԶԱՐԳԱՑՆՈՂ ԽԱՂԵՐ

Խաղ «Փոքրիկ մատնահարդար»

Բոլոր փոքրիկ արքայադուստրերն էլ սիրում են ընդօրինակել իրենց մայրիկներին թե՛ տնային գործերում, թե՛ անձնական հիգիենայի ու շպարի ոլորտում։ Մատնահարդարումը փոքրիկների համար ոչ միայն գեղեցկանալու միջոց է, այլ նաև նկարելու, ստեղծագործելու ևս մեկ հնարավորություն։

Метки: ,

Նկարազարդում «Պղպջակներ»

Օճառի պղպջակները հավասարապես սիրելի են և՛ մեծերի, և՛ մանուկների համար։ Դրանք իրենց հետ բերում են խինդ ու ծիծաղ, հաճելի ու ջերմ հիշողություններ։ Դրանք կարելի է պատրաստել կամ գնել ու խաղալ ամռանը։ Կարելի է նաև պարզապես նկարել՝ միաժամանակ զարգացնելով երևակայությունը, մանր մոտորիկան ու գունազգացողությոնը։ Նկարելու ընթացքում, կախված երեխայի տարիքից, կարելի է նրան պատմել պղպջակների, օճառի, ինչպես […]

Метки: , , ,

Կենդանի պատկերներ

Այս խաղը հնարավորություն է ընձեռում երեխաներին՝ զարկ տալ երևակայությանը, նայել շրջակա միջավայրին այլ տեսանկյունից։

Метки: ,

Զարգացնող խաղ «Պատկերների վերանորոգում»

Այս խաղի միջոցով փոքրիկների մոտ կարելի է զարգացնել խոսքը՝ հարստացնելով բառապաշարը, ուշադրությունը, մանր մոտորիկան։ Խաղը հիանալի ժամանցի տարբերակ է ինչպես նախադպրոցական տարիքի երեխաների համար, այնպես էլ ներառական կրթության կարիք ունեցող երեխաների համար՝ դառնալով ուսուցողական նյութ լոգոպեդների, հատուկ մանկավարժների համար։

Метки: , , ,