Вы просматриваете: Главная >Архив рубрики ‘ԹԱՆՁՐՈՒԿՆԵՐ, ՄԱԾՈՒԿՆԵՐ

Կարմիր հաղարջի թանձրուկ

Հատապտուղների համը սովորաբար զուգորդվում է քաղցր ուտեստների հետ, սակայն դրանք հիանալիորեն համադրվում են նաև մսամթերքի ու ձկնեղենի հետ․ հատապտուղներին բնորոշ թթվաշությունն այդ մթերքներին հաղորդում է առանձնահատուկ նրբահամություն, ընդգծում ուտեստի յուրահատկությունը։

Метки: ,

Մածնասխտորային թանձրուկ

Մածնասխտորային թանձրուկը զուտ հակական համպիտանի (ունիվերսալ) թանձրուկ է, որն ունի լայն կիրառություն․ օգտագործվում է մսային, բանջարեղենային ու խմորային ուտեստների հետ։ Տարբերակ 1

Метки: , , , ,

Սխտորաթթվասերային թանձրուկ

Սխտորաթթվասերային թանձրուկն ամենատարածված թանձրուկներից մեկն է ու այն կարելի է պատրաստել հաշված րոպեների ընթացքում։ Այս թանձրուկը բավականին համապիտանի է․ այն հիանալիորեն համադրվում է կարտոֆիլային, խմորային ու մսային ուտեստների հետ։ Այն կարելի է օգտագործել նաև մայոնեզի  փոխարեն։ Տարբերակ 1

Метки: , ,

Սերուցքային կարամելի թանձրուկ

Կարամելային այս թանձրուկը հիանալի լրացում է մի շարք աղանդերների՝ պաղպաղակի, տարատեսակ կրեմների ու մուսերի համար, հրաշալի համային նրբերանգներ է հաղորդում խմորեղեններին ու կարող է որպես զարդարանք ծառայել տորթերի ձևավորման ժամանակ։ Այն կարելի է պարզապես քսել հացի կտորին ու վայելել մի բաժակ թեյի կամ տաք կաթի հետ։ Տարբերակ 1

Метки: , ,

Վանիլային թանձրուկ՝ օսլայով

Վանիլային թանձրուկն անկրկնելի համ է հաղորդում աղանդերներին՝ պաղպաղակներին, խորոված մրգերին, մրգային աղցաններին, նրբաբլիթներին ու խմորեղեններին։ Այն կարելի է օգտագործել նաև կրեմներ պատրաստելիս։ Տարբերակ 1

Метки: , ,

Շոկոլադե մածուկ «Նուտելլա»՝ խտացրած կաթով

Հիրավի, կարելի է «Նուտելլա» շոկոլադե մածուկը գնել խանութից, սակայն կարելի է հաշված րոպեների ընթացքում այն պատրաստել նաև տնային պայմաններում՝ համոզված լինելով, որ այն իր համային հատկանիշներով չի զիջում խանութում առաջարկվող  արտադրատեսակներին և, ամենակարևորը, պատրատված է բնական մթերքներից ու չի պարունակում քիմիական հավելանյութեր։

Метки: , , ,

Դասական մայոնեզ «Պրովանսալ»՝ տնային պայմաններում

Մայոնեզը պատկանում է ամենատարածված թանձրուկների շարքին և ունի պատրաստման տարբեր բաղադրատոմսեր ու եղանակներ։ Ամենահայտնի բաղադրատոմսը դասական, ավանդական «Պրովանսալ» մայոնեզի բաղադրատոմսն է, որն էլ իր հերթին ունի տարբերակներ։ Ի դեպ, մանանեխը՝ փոշի կամ մածուկ վիճակում, պարտադիր բաղադրիչ է միայն այս մայոնեզի համար, որի նրբահամության շնորիվ էլ մայոնեզի այս տեսակն անվանվել է «Պրովանսալ»։ Տարբերակ 1

Метки: , , ,

Շոկոլադե մածուկ «Նուտելլա»՝ տնային պայմաններում

Տնային պայմաններում «Նուտելլա» շոկոլադե մածուկի պատրաստման բազում տարբերակներ կան, որոնցից յուրաքանչյուրը յուրովի նմանվում, բայց նաև միաժամանակ ինչ-որ բանով տարբերվում է իտալական հայտնի  ու բոլորի կողմից շատ սիրելի «Նուտելլա» շոկոլադե մածուկից։ Տարբերակ 1

Метки: , , , ,

Դասական կետչուպ՝ տնային պայմաններում

Կետչուպը լոլիկով պատրաստվող համապիտանի թանձրուկ է, որն ունի լայն տարածում ողջ աշխարհում։ Այն կարելի է համադրել գրեթե բոլոր տեսակների ուտեստների հետ՝ մսային, բանջարեղենային, ձկնային․․․

Метки: , ,

Համային հավելումներ՝ տնային պայմաններում պատրաստվող մայոնեզի համար

Յուրաքանչյուր տանտիկնոջ հայտնի է, որ մայոնեզի համն ու որակը մեծ ազդեցություն է ունենում ուտեստի համային հատկանիշների վրա։ Մայոնեզի նախընտրելի բաղադրատոմսով պատրաստելիս երբեմն կարելի է կատարել համի փոփոխություն՝ որոշակի հավելումների միջոցով․

Метки: ,