Նկարազարդում «Պղպջակներ»
Օճառի պղպջակները հավասարապես սիրելի են և՛ մեծերի, և՛ մանուկների համար։ Դրանք իրենց հետ բերում են խինդ ու ծիծաղ, հաճելի ու ջերմ հիշողություններ։ Դրանք կարելի է պատրաստել կամ գնել ու խաղալ ամռանը։ Կարելի է նաև պարզապես նկարել՝ միաժամանակ զարգացնելով երևակայությունը, մանր մոտորիկան ու գունազգացողությոնը։ Նկարելու ընթացքում, կախված երեխայի տարիքից, կարելի է նրան պատմել պղպջակների, օճառի, ինչպես […]
Նախշակաղապար «Տերևներ»
Տերևների պատկերներով նախշակաղապարները կարելի օգտագործել խոհանոցում, ձեռագործի տարբեր տեսակներում, ձևավորման կամ շինվածներ պատրաստելիս՝ օգտագործելով երևակայության ընձեռած անծայրածիր հնարավորություները։
Նախշակաղապարներ
Դեկորատիվ-կիրառական արվեստի, ձեռագործի ու այլ տարբեր ոլորտների ստեղծագործություններում, շինվածքներում հաճախ են օգտագործվում տարբեր նյութերից պատրաստված տերևներ, ծաղիկներ, կենդանիներ ու այլ պատկերներ, իսկ երբեմն էլ կարիք է լինում պարզապես գեղեցիկ ու համաչափ պատկեր կամ ուրվագիծ ստանալ։ Նման դեպքերում կարելի է օգտվել նախշակաղապարների (տրաֆարետ, շաբլոն) ընձեռած հնարավորությունից։