Вы просматриваете: Главная >Архив рубрики ‘ԹՂԹԵՐԻՑ, ՍՏՎԱՐԱ ԹՂԹԵՐԻՑ

Բացիկ-ներկելուկ «Ամանոր»

Բոլոր երեխաները սիրում են հարազատներին և ընկերներին շնորհավորել ինքնաշեն բացիկներով, որոնց պատրաստելն այնքա՜ն հաճելի է նրանց համար։ Իսկ Ամանորին նվիրված բացիկները նրանք կպատրաստեն առավել մեծ ոգևորությամբ, քանի որ դա նրանց ամենասիրելի տոներից է։

Метки: , , , ,

Թղթե ընձուղտ

Այսօրինակ շինվածքի միջոցով երեխաները կարող են ծանոթանալ կենդանական զարմանահրաշ աշխարհի ներկայացուցիչների հետ, պատրաստել ինքնուրույն ու խաղալ ընկերների հետ։ Նույն սկզբունքով կարելի է պատրաստել նաև տարբեր կենդանիներ։ Տարբերակ 1

Метки: , ,

Մանկական ինքնաշեն գազօջախ

Այս ստվարաթղթե գազօջախը հիանալի ինքնաշեն խաղալիք է փոքրիկ խոհարարների համար, իսկ տուփի մեջ կարելի է պահել փոքրիկի խոհանոցային սպասքը։

Метки: , ,

Բացիկ մայրիկի և տատիկի համար «Գոգնոց»

Բոլոր մայրիկներն ու տատիկները հաճույքով են համեղ ուտեստներ ու քաղցրահամ խմորեղեններ պատրաստում իրենց սիրելի մանչուկների համար։ Նրանք էլ, իրենց հերթին, կարող են իրենց երախտիքն արտահատել այսպիսի ինքնաշեն բացիկի միջոցով՝ թեթևակի ակնարկելով, որ սպասում են իրենց սիրելի ուտեստի համտեսմանը։

Метки: ,

Բացիկ «Հայրիկիս»

Սիրելի հայրիկի համար մայրիկի օգնությամբ ինքնաշեն բացիկ կարող է պատրաստել նույնիսկ այն փոքրիկը, որը դեռ ինքնուրույն չի կարողանում ոչինչ անել։

Метки:

Եղևնու ճյուղ՝ ծալքավոր թղթից

Ծալքավոր թղթից պատրաստված եղևնու ճյուղը կարող է ձմեռային գեղեցիկ զարդարանք դառնալ սենյակի, շինվածքների կամ նվերների ձևավորման համար կամ պարզապես գեղեցիկ նվեր՝ մտերիմներին ձմեռային տոների կապակցությամբ շնորհավորելու համար։

Метки: , ,

Աշնանային տարածական ապլիկացիա «Անձրևանոց»

Աշունն իր գունագեղությամբ ու շքեղությամբ ստեղծագործելու անսպառ հնարավորություն է տալիս և՛ մեծերին, և՛ մանուկներին։

Метки: , , , ,

Ծիածանափայլ ձկնիկ՝ գունավոր թղթերից

Բոլոր փոքրիկները սիրում են շինվածքներ պատաստել հատկապես գունավոր թղթերից, քանի որ դրանք կարելի է կտրել, սոսնձել, ծալել, նկարել դրանց վրա կամ համատեղել բոլորը միասին՝ հնարավորություն տալով փոքրիկին օգտագործել սեփական երևակայության ու հմտությունների ողջ հնարավորությունները։ Ոսկե ձկնիկը հայտնի հեքիաթային հերոս է, իսկ ծիածանափայլ ձկնիկ կարելի է հորինել, դարձնել հորինված գեղեցիկ հեքիաթի հերոս։ Այս շինվածքը կօգնի երեխաներին […]

Метки: , ,

Թղթե ուլունքներ

Հին թերթերից, ամսագրերից, պաստառների մնացորդներից ուլունքներ պատրաստելը հետաքրքիր է ու գրավիչ ինչպես մանուկների, այնպես էլ մեծերի համար, իսկ համբերատարությամբ ու սիրով դրանցից պատրաստված զարդերն ու տոնական ձևավորումները կգրավեն շատերի ուշադրությունը։

Метки: ,

Բացիկ մարտի 8 –ի համար «Մայրիկիս»

Մարտի 8 –ին՝ կանանց միջազգային օրը, ընդունված է կանանց ծաղիկներ նվիրել: Իսկ յուրաքանչյուր կնոջ համար ստացված ծաղիկներն առավել թանկ ու հաճելի են, եթե պատրաստված են իր երեխայի ձեռքերով:

Метки: , , ,