Հանելուկներ բույսերի մասին
Ես արևն եմ՝ Այգում թառած, Բորբ արևի Ոսկին առած։ ԱՐԵՎԱԾԱՂԻԿ
Ես արևն եմ՝ Այգում թառած, Բորբ արևի Ոսկին առած։ ԱՐԵՎԱԾԱՂԻԿ
Ատամի եղնջային փոշին հիանալի բնական միջոց է ատամները մաքրելու, բորբոքված լնդերը բուժելու ու ատամների ոսկրափուտը (կարիես, кариес, caries dentium) կանխարգելման համար։ Այն օգնում է նաև լնդերի արնահոսության դեպքում։
Եղինջը շատ օգտակար բույս է, որից պատրաստված ուտեստները յուրահատուկ համ ու գեղեցիկ տեսք ունեն։ Եղինջով նրբաբլիթներն ունեն նուրբ ու հաճելի համ։
Մատղաշ եղինջը պարունակում է բավականին շատ վիտամիններ, ամինոթթուներ ու միկրոտարրեր։ Այն լայն կիրառություն ունի ինչպես ժողովրդական բժշկության մեջ, այնպես էլ խոհանոցում։ Թարմ եղինջից թխված հացը ոչ միայն առողջարար է, այլ նաև ունի հիանալի համ և բույր։
Եղինջով նրբաբլիթբերով (կաթնախմորուկ, блины) թխուկը հիանալի տարբերակ է տանտիրուհիների համար ցուցադրելու իրենց խոհարարական հմտությունները: Այս թխուկի նրբահամությունը կգերի շատերին ու գովեստի առիթ կհանդիսանա:
Այս ապուրն իսկապես կարող է գարնանային տրամադրություն հաղորդել այն ճաշակողին: