Вы просматриваете: Главная >Записи с меткой ‘ՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Բացիկ-ներկելուկ «Ամանոր»

Բոլոր երեխաները սիրում են հարազատներին և ընկերներին շնորհավորել ինքնաշեն բացիկներով, որոնց պատրաստելն այնքա՜ն հաճելի է նրանց համար։ Իսկ Ամանորին նվիրված բացիկները նրանք կպատրաստեն առավել մեծ ոգևորությամբ, քանի որ դա նրանց ամենասիրելի տոներից է։

Метки: , , , ,

Մաթեմատիկական ներկելուկ

Շատ կարևոր է երեխայի մեջ վաղ տարիքից զարգացնել մաթեմատիկական տրամաբանությունը։ Այս հարցում ծնողներին ու մանկավարժներին կօգնի նաև մաթեմատիկական ներկելուկը, որը նպաստում է մաթեմատիկական հմտությունների ամրապնդմանը՝ համատեղելով օգտակարն ու հաճելին։ Առաջարկվող նկարները գունազարդելու համար նախ հարկավոր է լուծել մաթեմատիկական առաջադրանքը և արդյունքում ստացված թվին համապատասխան գույնով ներկել տվյալ տարածքը։ Նախադպրոցական տարիքի երեխաների համար նախատեսված գունազարդումները պարունակում […]

Метки: , , , ,

Ծեփանկար «Աշնանային ծառ»

Բոլոր երեխաները սիրում են խաղալ պլաստիլինով, ստեղծել տարբեր երևակայական ու իրական պատկերներ։ Իսկ պլաստիլինով նկարե՞լ։

Метки: , , , ,

Նկարազարդում «Պղպջակներ»

Օճառի պղպջակները հավասարապես սիրելի են և՛ մեծերի, և՛ մանուկների համար։ Դրանք իրենց հետ բերում են խինդ ու ծիծաղ, հաճելի ու ջերմ հիշողություններ։ Դրանք կարելի է պատրաստել կամ գնել ու խաղալ ամռանը։ Կարելի է նաև պարզապես նկարել՝ միաժամանակ զարգացնելով երևակայությունը, մանր մոտորիկան ու գունազգացողությոնը։ Նկարելու ընթացքում, կախված երեխայի տարիքից, կարելի է նրան պատմել պղպջակների, օճառի, ինչպես […]

Метки: , , ,

Կավճանկար հեղուկ ներկերով

Բոլոր երեխաները սիրում են բակում և՛ կավճանկարել, և՛ խաղալ ջրով ու ցեխով։ Այս բոլոր ժամանցները կարելի է համատեղել՝ կավճանկարելով հեղուկ ներկերով։ Այս ներկերը հեշտ լվացվում ու մաքրվում են ասֆալտի վրայից սովորական ջրի օգնությամբ, իսկ հագուստի վրայից ներկերի հեշտ հեռացումը կախված է պատրաստման ընացքում օգտագործվող գունանյութերի որակից։ Հեղուկ կավճաներկեր պատրաստելը շատ արագ ու դյուրին գործընթաց է։

Метки: , ,

Գունավոր կավիճներ՝ կավճանկարի համար

Բոլոր երեխաները սիրում են կավճանկարել ասֆալտի վրա։ Այս ժամանցն արդիական է հատկապես ամռանը։ Իհարկե, կավճանկարի համար նախատեսված գունավոր կավիճներ կարելի է գնել խանութից, սակայն դրանք կարելի է պատրաստել նաև տնային պայմաններում՝ երեխաների անմիջական մասնակցությամբ, մանավանդ, որ դա շատ հեշտ է։

Метки: , , ,

Կենդանի պատկերներ

Այս խաղը հնարավորություն է ընձեռում երեխաներին՝ զարկ տալ երևակայությանը, նայել շրջակա միջավայրին այլ տեսանկյունից։

Метки: ,

Զարգացնող խաղ «Պատկերների վերանորոգում»

Այս խաղի միջոցով փոքրիկների մոտ կարելի է զարգացնել խոսքը՝ հարստացնելով բառապաշարը, ուշադրությունը, մանր մոտորիկան։ Խաղը հիանալի ժամանցի տարբերակ է ինչպես նախադպրոցական տարիքի երեխաների համար, այնպես էլ ներառական կրթության կարիք ունեցող երեխաների համար՝ դառնալով ուսուցողական նյութ լոգոպեդների, հատուկ մանկավարժների համար։

Метки: , , ,

Սառցե ներկերով նկարչություն

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, թե որքան են սիրում նկարել երեխաները։ Այս ժամանցի միջոցով նրանք ձեռք են բերում նաև նոր հմտություններ, զարգացնում մանր մոտորիկան, ձևավորում գեղագիտական ճաշակ։ Ամառվա տապին կարելի է սովորական ներկերը փոխարինել սառցե ներկերով։ Այս նորարարությունն, անկասկած, շատ կհետաքրքրի երեխաներին։ Երեխաները հաճույքով կհետևեն սառույցի հալման գործընթացին, ձեռք կբերեն նոր շոշափողական հմտություններ։ Նկարչության այս […]

Метки: , , ,