Գանաշ՝ դասական տարբերակով
Գանաշը շոկոլադե կրեմի տեսակ է, որն առաջին անգամ պատրաստել ու խմորեղենների և աղանդերների արտադրության մեջ կիրառել են դեռևս 19 – րդ դարում։ Գանաշի դասական բաղադրատոմսը պարունակում է ընդամենը 3 բաղադրիչ՝ շոկոլադ, սերուցք և կարագ։ Դասական տարբերակը հարմար է տորթերի երեսապատման, ինչպես նաև որպես միջուկ՝ կարկանդակների ու կեքսերի օգտագործելու համար ։