Այս զովացուցիչ կոկտեյլը և՛ շատ համեղ ու օգտակար է, և՛ հիանալի տարբերակ է ամռան տապի դեմ պայքարելու համար։

Ազնվամորով և բանանով կաթնային կոկտեյլ պատրաստելու համար անհրաժեշտ են՝
կաթ – 200 մլ
վանիլային պաղպաղակ – 100 գ
բանան – 1 հատ
ազնվամորի – 150 գ
կիտրոնի ցիտրուսակեղև (ցեդրա) – 1 թ․ գ։
Ազնվամորով և բանանով կաթնային կոկտեյլի պատրաստման եղանակն է․
Բլենդերով հարել կեղևազրկած բանանը և լվացած ազնվամորին այնքան, որ ստացվի համասեռ զանգված։ Այնուհետև ավելացնելով ցիտրուսակեղևը, պաղպաղակն ու կաթը՝ շարունակել հարել ևս մի քանի վայրկյան։
Պատրաստի կոկտեյլը լցնել բաժակների մեջ, ձևավորել դաղձի տերևով ու ազնվամորով և անմիջապես մատուցել։