Այս պարզ, բայց համեղ ու օգտակար ջեմը կարող է հիանալի նախաճաշ լինել՝ մի գավաթ սուրճի կամ թեյի համադրությամբ, ինչպես նաև՝ նրբահամ միջուկ թխվածքների համար:

Կիտրոնի հյութով ազնվամորու ջեմի պատրաստման համար անհրաժեշտ են՝
ազնվամորի – 1 կգ
շաքարավազ – 1,5 կգ
շաքարի փոշի – 1 ճ. գ
կիտրոնի հյութ – 2 ճ. գ:
Կիտրոնի հյութով ազնվամորու ջեմի պատրաստման եղանակն է.
մանրակրկիտ ընտրված ազնվամորին լավ լվանալ և ջրքամել: Վրան ավելացնել շաքարավազի 1/3 – ը և թողնել 5 ժամ հով տեղում:
Այնուհետև քամել արտազատած հյութը, վրան ավելացնել մնացած շաքարավազը և օշարակ եփել: Երբ շաքարավազն ամբողջությամբ հալվի, հավաքել երեսի փրփուրը, կրակից վերցնել և թողնել 15 րոպե:
Ազնվամորին օշարակի մեջ լցնել և եփել 6 րոպե: Վերցնել կրակից, հովացնել, ապա եփել ևս 10 րոպե:
Ավելացնել կիտրոնի հյութը և եփել մինչև պատրաստ լինելը:
Ստացված կիտրոնի հյութով ազնվամորու ջեմը տաք-տաք լցնել մանրէազերծված տարաների մեջ, վրան թեթևակի շաքարի փոշի ցողել, որ չբորբոսի և ամուր փակել կափարիչով: